Իրիկնամուտի սուփրեն լայն փռած
Թաթխում եմ լույսը մթնշաղին ջերմ,
Բարձրանում է վեր գավաթը լցված,
Խմածդ ես չեմ:
Շշունջը օդում պտտվում է լուռ,
Շփոթեցնում է գինովցած ու մեղմ,
Հարբում է գինին կարմրափրփուր,
Կենացդ ես չեմ:
Իրիկնամութի ցոլքերը աղոտ
Ուրվագծում են անտարբեր պատկեր,
Ափով ծածկել է դեմքը անծանոթ,
Սիրածդ ես չեմ:
Վարուժէ